Թալինի հոգևոր հովիվ. քննարկում Էջմիածնում
Գրանցվել
Գրանցվել
Թալինի հոգևոր հովվի հարցը քննարկվում է Մայր Աթոռում՝ Փաշինյանի այցի նախօրեին
3 ՆՈՅ 2025 11:32
Թալինի հոգևոր հովվի հարցը քննարկվում է Մայր Աթոռում՝ Փաշինյանի այցի նախօրեին

Թալինի հոգևոր հովվի հարցը քննարկվում է Մայր Աթոռում՝ Փաշինյանի այցի նախօրեին

3 ՆՈՅ 2025 11:32
Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե Թահմազյանի հարցն ընդգրկվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնաժողովի օրակարգում։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Մայր Աթոռի ներկայացուցիչները։ Այս զարգացումը տեղի է ունենում այն տեղեկության ֆոնին, որ առաջիկա կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մասնակցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին։
Հատկանշական է, որ պատարագը պետք է մատուցի հենց Տեր Թադե Թահմազյանը։ Թե ի՞նչ թեմաների հետ կապված է քահանայի հարցը քննվելու կարգապահական հանձնաժողովում, առայժմ չեն մանրամասնել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել