Թայվանի ղեկավարը քննադատել է Պեկինի ռազմական շքերթը
3 ՍԵՊ 2025 09:24

Թայվանի ղեկավարը քննադատել է Պեկինի ռազմական շքերթը
3 ՍԵՊ 2025 09:24
Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեն հայտարարել է, որ «Թայվանը խաղաղությունը չի նշում թնդանոթների փողերով»: Այսպես նա մեկնաբանել է Պեկինում կայացած մեծածավալ ռազմական շքերթը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին:
Լայը սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը Չինաստանի անունից ստորագրել է Հանրապետական բանակի գեներալ Սյու Յունչանը, իսկ հաղթանակը Չինաստանի Հանրապետության բանակի և ժողովրդի զոհողությունների արդյունք էր:
Լայը նշել է, որ ուրախալի է, որ նախկին «Առանցքի» երկրները դարձել են ժողովրդավարական պետություններ: Բայց շքերթը, որի ժամանակ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը նստած էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, Թայբեյում ընկալվել է որպես սպառնալիքի ցուցադրություն: Թայվանի իշխանությունները ընդգծել են, որ Չինաստանում այսօր իշխող Կոմունիստական կուսակցությունը ներդրում չի ունեցել Ճապոնիայի դեմ պատերազմում:
1949 թվականին կոմունիստների հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո Չինաստանի Հանրապետության կառավարությունը փախել է Թայվան:
Մինչև 1970-ականները այն համարվում էր ողջ Չինաստանի օրինական իշխանություն, և հենց նրա ներկայացուցիչն էր նստած ՄԱԿ-ում:
Պեկինը հրավիրել էր թայվանցի վետերաններին մասնակցելու շքերթին: Սակայն տարածաշրջանը կոչ է արել քաղաքացիներին ձեռնպահ մնալ մասնակցությունից:
Կղզու պետական ծառայողներին բոլոր մակարդակներում և նախկին զինվորականներին արգելվել է մասնակցել շքերթին կամ այլ հիշատակի միջոցառումների, ընդհուպ մինչև կենսաթոշակից զրկվելու սպառնալիքով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել