«Սյունիք» օդանավակայանը հերքում է փակման լուրերը
24 ՍԵՊ 2025 11:44

«Սյունիք» օդանավակայանը հերքում է փակման լուրերը
24 ՍԵՊ 2025 11:44
«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը: Այդ մասին հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերը։
«Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով»,–հիշեցրել են օդանավակայանից՝ ընդգծելով, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին էր Երևան–Կապան–Երևան ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։ «Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ»,– «Սյունիք» TV–ին ասել էր ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։ Օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական Էլ 410-ը կվերսկսի թռիչքները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել