Սողանք Սուդանում. 1000+ զոհ
Գրանցվել
Գրանցվել
Սուդանում սողանքի զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ
2 ՍԵՊ 2025 05:52
Սուդանում սողանքի զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ

Սուդանում սողանքի զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ

2 ՍԵՊ 2025 05:52
Սուդանի արևմուտքում՝ Մարրա լեռների շրջանում, տեղի է ունեցել լայնամասշտաբ ողբերգություն։ Մի քանի օր տևած հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որին զոհ է դարձել ավելի քան հազար մարդ:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սուդանի ազատագրական շարժմանը, որը վերահսկում է Դարֆուրի այդ տարածաշրջանը:
Շարժման տվյալներով՝ ավերված գյուղում միայն մեկ բնակիչ է փրկվել, մնացած բոլորը զոհվել են հողի և քարերի հեղեղի տակ:
Աղետի կապակցությամբ տեղական իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին և միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ խնդրելով անհապաղ օգնություն ցուցաբերել, ներառյալ զոհերի մարմինների որոնումը և փլատակներից հանելը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել