Ստեփանակերտում թալանվել է անհետ կորածների թանգարանը
30 ՕԳՍ 2025 07:35

Ստեփանակերտում թալանվել է անհետ կորածների թանգարանը
30 ՕԳՍ 2025 07:35
Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ Այս մասին գրել են Արցախի մշակույթի նախարարության էջում՝ հիշեցնելով, որ այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։
Ըստ Արցախ պաշտոնական տվյալների, առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։
2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել