Սթարմերը, Թրամփը և բողոքի ակցիաները․ Politico
Գրանցվել
Գրանցվել
Սթարմերը բախվում է բողոքի ակցիաների Թրամփի պետական այցի ընթացքում․ Politico
17 ՍԵՊ 2025 07:29
Սթարմերը բախվում է բողոքի ակցիաների Թրամփի պետական այցի ընթացքում․ Politico

Սթարմերը բախվում է բողոքի ակցիաների Թրամփի պետական այցի ընթացքում․ Politico

17 ՍԵՊ 2025 07:29
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է Մեծ Բրիտանիա, վարչապետ Քիր Սթարմերը գտնվում է քաղաքական ճնշման տակ և բախվում է փողոցային բողոքների։ Այդ մասին գրում է Politico-ն։
Ինչպես նշում է պարբերականը, վարչապետի խոստումը՝ վերջ դնել քաղաքական խառնաշփոթին 14-ամյա պահպանողական կառավարությունից հետո, կորցրել է իր փայլը սեպտեմբերի սկզբից ի վեր ոչ պոպուլյար տնտեսական որոշումների և հիմնական դաշնակիցների հաջորդական հեռանալու պատճառով։
Նրան ավելի ու ավելի հաճախ են ընկալում որպես քաղաքական անհաջողակ՝ արևմտյան առաջնորդների շրջանում ներքին աջակցության ամենացածր ցուցանիշներից մեկով։
Այժմ հարցումներում առաջատար է Թրամփի դաշնակից Նայջել Ֆարաջի գլխավորած Reform UK կուսակցությունը, որը հենվում է MAGA-ի ոգով «Կրկին Մեծ Բրիտանիան ստեղծելու» խոստման վրա, մինչդեռ Սթարմերի սեփական կուսակցության պատգամավորներն ու նախարարները մասնավոր կերպով կասկածի տակ են դնում իրենց առաջնորդի քաղաքական բնազդը։
Միևնույն ժամանակ, նախարարները անհանգստացած են Լոնդոնում շաբաթ օրը կայացած հանրահավաքից հետո, որը կազմակերպել էր Սթիվեն Յակսլի-Լենոնը, որը հայտնի է որպես Թոմի Ռոբինսոն՝ ծայրահեղ աջ ակտիվիստ։ Ընդ որում, այդ առումով նույնիսկ Ֆարաջն է նրան զիջում։ Հանրահավաքը հավաքել է մինչև 150,000 մարդու աջակցություն։ Սակայն, ըստ փորձագետների, նրա համակիրների թիվը շատ ավելի մեծ է։
Ոմանք զայրացած են տնտեսական լճացման տարիներով, մյուսները դատապարտում են կառավարության մոտեցումը բրիտանական ափեր ժամանող միգրանտների նկատմամբ։ Ոմանք էլ զայրացած են երկու պատճառներով էլ։ Այնպես որ, Թրամփի այցի ժամանակ Սթարմերը չի կարողանալու փայլել ժողովրդականություն վայելող առաջնորդի որակներով։
Անգամ վտանգ կա, որ Թրամփը կարող է ականատես լինել Սթարմերի և նրա թիմի դեմ բողոքի ակցիաների։ Իսկ այդ ամենը ուղղակի կամ անուղղակի ազդելու է Վաշինգտոն-Լոնդոն քննարկումներում նոր փուլի եթե ոչ օրակարգի, ապա, առնվազն, տրամադրությունների վրա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել