Փաշինյանի այցը. Գալյանի մեկնաբանությունը
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանի՝ պատարագին մասնակցելն անձնական ընտրություն է․ Սրբուհի Գալյան
27 ՀՈԿ 2025 08:10
Փաշինյանի՝ պատարագին մասնակցելն անձնական ընտրություն է․ Սրբուհի Գալյան

Փաշինյանի՝ պատարագին մասնակցելն անձնական ընտրություն է․ Սրբուհի Գալյան

27 ՀՈԿ 2025 08:10
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված լարվածությանը՝ մեկնաբանելով ինչպես վարչապետի՝ կարգալույծ հայտարարված հոգևորականի պատարագին մասնակցելու, այնպես էլ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի հարցերը։
Անդրադառնալով քննադատությանը՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գերազանցել իր լիազորությունները, երբ մասնակցել է մի հոգևորականի պատարագին, որին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարգալույծ է հայտարարել, նախարար Գալյանը հստակ սահմանազատում է անցկացրել պաշտոնական լիազորությունների և անձնական նախասիրությունների միջև։ Նրա խոսքով՝ «վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակից դուրս է պատարագի գնալը»։
Գալյանը շեշտել է, որ նման քայլը պետք է դիտարկել ոչ թե որպես պաշտոնեական գործողություն, այլ որպես անձնական ընտրություն։ «Դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում՝ վարչապետը»,- նշել է նա՝ փաստացի ընդգծելով, որ վարչապետի այցը կրել է բացառապես անձնական բնույթ։
Ճեպազրույցի ընթացքում նախարարը մեկնաբանել է նաև համացանցում տարածված և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութը։ Նա խստորեն դատապարտել է անձնական կյանքին ցանկացած միջամտություն՝ անկախ նրանից, թե ում է այն վերաբերում։ «Երևույթն անընդունելի է։ Անձնական կյանքին ցանկացած միջամտությունը, հատկապես, եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլև քրեորեն պատժելի է»,- հայտարարել է Գալյանը։
Նա նշել է, որ տեղյակ չէ, թե ով կամ ինչու է նկարահանել և տարածել տվյալ տեսանյութը, սակայն ընդգծել է, որ եթե տեսանյութը կեղծված չէ, ապա դրա բովանդակությունը կարող է հանցագործության մասին հաղորդում դիտվել, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել