Սպորտային ընկերությունը 2.3 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ՊԵԿ
27 ՕԳՍ 2025 08:54

Սպորտային ընկերությունը 2.3 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ՊԵԿ
27 ՕԳՍ 2025 08:54
Ձեռք բերված տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն․ դրամը։
Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ, հայտնում է պաշտոնական աղբյուրը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել