Սպիտակ տունը Բուդապեշտն է դիտարկում Պուտին-Զելենսկի-Թրամփ գագաթնաժողովի համար
20 ՕԳՍ 2025 08:32

Սպիտակ տունը Բուդապեշտն է դիտարկում Պուտին-Զելենսկի-Թրամփ գագաթնաժողովի համար
20 ՕԳՍ 2025 08:32
Սպիտակ տունը Բուդապեշտը համարում է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայր։ Այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ Հունգարիան Սպիտակ տան առաջին ընտրությունն է։ Օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել էր Մոսկվա, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է, որ հանդիպումը տեղի ունենա Ժնևում։
CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների, հաղորդել է, որ Սպիտակ տունը Հունգարիան և Շվեյցարիան դիտարկում է որպես Զելենսկի-Պուտին ապագա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հետագա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայրեր:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահն անձամբ է քննարկել հանդիպումը Բուդապեշտում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցում հայտնել է, որ չի հաստատի և չի հերքի հնարավոր հանդիպման անցկացման որևէ վայր։ Թրամփն իր հերթին հայտնել է, որ ավելի լավ կլիներ, որ նախքան եռակողմ հանդիպումը տեղի ունենար Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել