Սպիտակում օձը խայթել է երկու երեխայի | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Սպիտակում օձը խայթել է երկու երեխայի
16 ՀՈՒԼ 2025 17:07
Սպիտակում օձը խայթել է երկու երեխայի

Սպիտակում օձը խայթել է երկու երեխայի

16 ՀՈՒԼ 2025 17:07
Հուլիսի 16-ին, կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից։
«Արդեն ԲԿ-ում շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը գնահատվում լավ։
Խորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել է նաեւ ՀՎԿԱԿ-ին։
Օձի խայթոցով մեկ այլ տուժած էլ բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։ Այս դեպքում էլ օձը խայթել էր 14-ամյա երեխայի։
Տեղեկացվել են բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչությանը: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով ժամանել են նաեւ Սպիտակի ՀՓՋ-ի փրկարարները: Տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել