Ալեն Սիմոնյանը՝ օդի աղտոտվածության դեմ խիստ միջոցներ
Ալեն Սիմոնյանը խոստանում է խիստ միջոցներ օդի աղտոտվածության դեմ
28 ՆՈՅ 2025 11:52
 Ալեն Սիմոնյանը խոստանում է խիստ միջոցներ օդի աղտոտվածության դեմ

Ալեն Սիմոնյանը խոստանում է խիստ միջոցներ օդի աղտոտվածության դեմ

28 ՆՈՅ 2025 11:52
Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար առաջիկայում սպասվում են խիստ օրենսդրական կարգավորումներ, որոնք կվերաբերեն հին մեքենաներին, շինարարական կազմակերպությունների աշխատանքին և հանքերի շահագործմանը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ հանրապետությունում օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, իսկ Երևանում տեղանքի խորացված դիրքի պատճառով ցուցանիշներն աճել են մի քանի անգամ։
Սիմոնյանը հիշեցրել է, որ վարչապետը արդեն իսկ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի խնդրի լուծմամբ։
«Կարծում եմ, որ մենք շատ անլուրջ ենք վերաբերվել այս խնդրին։ Մեր մեղքը, բոլորիս մեղքը կա՝ կլիմայի և էկոլոգիայի հետ կապված հարցերում»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ապագայում օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք անխուսափելիորեն որոշ խմբերի վրա ազդեցություն կունենան, սակայն դրանք կարևոր են բնակիչների առողջությունը պաշտպանելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար