Սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են խնամքի կենտրոն
5 ՆՈՅ 2025 06:33

Սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են խնամքի կենտրոն
5 ՆՈՅ 2025 06:33
2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքի Ծափաթաղ գյուղում հոր՝ Արմեն Հովհաննեսովի կողմից դաժան բռնության ենթարկված և սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են երեխաների խնամքի հաստատություն։
Նոյեմբերի 4-ի երեկոյան Վարդանուշ, Ավագ, Ավետ և Արամայիս Օվանեսովները պատկան մարմինների աջակցությամբ իրենց մշտական բնակության վայրից ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի նախկին «Երեխաների աջակցության կենտրոն»՝ այժմ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել