Սպանություն Չարենցավանի եկեղեցում. մահացել է տղամարդ
Գրանցվել
Գրանցվել
Սպանություն Չարենցավանի եկեղեցում. դանակահարվել է 57-ամյա տղամարդ
11 ՀՈԿ 2025 12:11
Սպանություն Չարենցավանի եկեղեցում. դանակահարվել է 57-ամյա տղամարդ

Սպանություն Չարենցավանի եկեղեցում. դանակահարվել է 57-ամյա տղամարդ

11 ՀՈԿ 2025 12:11
Չարենցավանի եկեղեցում հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ Լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը։
Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է, ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել