Սոնա Մնացականյանի գործով դատարանը հեռացավ վճիռ կայացնելու
29 ՀՈՒԼ 2025 16:46

Սոնա Մնացականյանի գործով դատարանը հեռացավ վճիռ կայացնելու
29 ՀՈՒԼ 2025 16:46
Երեւանի քրեական դատարանում ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը հայտարարել է, որ մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, եւ միջնորդել է կայացնել արդարացման վերդիկտ։
Մեղադրողը պնդել է՝ մեղադրանքն ամբողջությամբ հաստատվել է, եւ միջնորդել է կայացնել մեղադրական վերդիկտ։
Տուժող կողմն էլ միջնորդել է Նավասարդյանին մեղավոր ճանաչել ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու մեջ, իսկ դեպքի վայրը թողնելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել արարքի ապաքրեականացման հիմքով (ոչ արդարացնող հիմք է):
Դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել