Սոչիի օդանավակայանում հետաձգվել են չվերթներ, այդ թվում՝ դեպի Երևան
31 ՕԳՍ 2025 10:23

Սոչիի օդանավակայանում հետաձգվել են չվերթներ, այդ թվում՝ դեպի Երևան
31 ՕԳՍ 2025 10:23
Սոչիի օդանավակայանում ութ չվերթ հետաձգվել է՝ ավիաընկերությունների տեխնիկական պատճառներով, սակայն օդանավակայանը շարունակում է գործել սովորական ռեժիմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ հետաձգվել են Սոչիից մեկնող չվերթները դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան), Բաթումի (Վրաստան)։
Հետաձգվել են նաև Սոչի ժամանող չվերթները Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումիից (Վրաստան)։
«Սոչիի օդանավակայանը և բոլոր ծառայությունները գործում են սովորական ռեժիմով։ Հետաձգված չվերթների (ավելի քան 2 ժամ) քանակը՝ 8 է, որոնք այս պահին կապված են ավիաընկերությունների արտադրական պատճառների հետ», – նշված է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել