Գրանցվել
Գրանցվել
Օձերից զգուշացեք, բայց մի սպանեք․ ՇՄՆ-ն հայտարարություն է տարածել
3 ՀՈՒՆ 2025 08:46
Օձերից զգուշացեք, բայց մի սպանեք․ ՇՄՆ-ն հայտարարություն է տարածել

Օձերից զգուշացեք, բայց մի սպանեք․ ՇՄՆ-ն հայտարարություն է տարածել

3 ՀՈՒՆ 2025 08:46
Ջերմաստիճանի բարձրացման հետ օձերն ակտիվանում են։ Առավել հաճախ են գրանցվում մարդկանց հետ օձերի հանդիպումներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հոդորելով  սողուններից զգուշանալ, բայց չսպանել նրանց։
Բոլոր օձերը վտանգավոր չեն, իսկ Հայաստանի տարածքում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Շատ հաճախ մարդիկ առանց տարբերելու՝ սպանում են բոլոր տեսակի օձերին: Հորդորում ենք՝ եթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան, զանգահարեք Արտակարգ իրավիճակների նախարարություն կամ բնապահպանական կառույց, սովորեցրեք երեխաներին խուճապի չմատնվել՝ օձի ներկայության դեպքում, համացանցում մի տարածեք օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր կամ լուսանկարներ:
- Շրջակա Միջավայրի Նախարարություն
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել է օձերի մասին | ReOpen