Սկսվել է Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը
19 ՀՈԿ 2025 09:19

Սկսվել է Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը
19 ՀՈԿ 2025 09:19
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում բազմահազար հավատացյալներ են հավաքված՝ հետևելու պատմական իրադարձությանը՝ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը:
Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը, իր մահվանից շաբաթներ առաջ հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության տարեթիվը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված Կարդինալական ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 13-ին։ Ըստ այդմ, Միսիոներների համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության նահատակ հայ արքեպիսկոպոսի հետ միասին սրբերի շարքին են դասվում 6 այլ երանելիներ:
Ամենայն Հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները չեն մեկնել Վատիկան՝ մասնակցելու հայազգի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը: Սուրբ Աթոռը հաղորդում է, որ Էջմիածինը միջոցառմանը ներկայացնում է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, իսկ Անթիլիասից Վատիկան է մեկնել Մեսրոպ Եպիսկոպոս Սարգսյանը: Հիշեցնենք, որ արարողությանը ներկա է աշխատանքային այցով Վատիկանում գտնվող վարչապետ Փաշինյանը: Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել