Վտանգավոր նյութեր «Երևան Սիթի»-ի խաղալիքներում
Գրանցվել
Գրանցվել
«Երևան Սիթի»-ում վաճառվող խաղալիքներում վտանգավոր նյութեր են հայտնաբերվել
14 ՆՈՅ 2025 10:24
«Երևան Սիթի»-ում վաճառվող խաղալիքներում վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

«Երևան Սիթի»-ում վաճառվող խաղալիքներում վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

14 ՆՈՅ 2025 10:24
«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում վաճառվող խաղալիքներում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր։ այդ մասին հայտարարություն է տարածել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
«Մասնավորապես՝ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են եղել երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր: Համապատասխան հանձնարարականներ են տրվել արտադրանքի իրացման կասեցման, վաճառքից հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել