Իսրայելի հետ բանակցություններն անհրաժեշտություն են․ Սիրիայի նախագահ
18 ՍԵՊ 2025 05:12

Իսրայելի հետ բանակցություններն անհրաժեշտություն են․ Սիրիայի նախագահ
18 ՍԵՊ 2025 05:12
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության մասին բանակցությունները «անհրաժեշտություն» են և կարող են արդյունքներ տալ «առաջիկա օրերին»:
Ալ-Շարաան, ով ղեկավարում էր նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին տապալած ուժերը, դեկտեմբերին ավարտելով երկրի 13-ամյա պատերազմը, այդ մասին ասել է չորեքշաբթի օրը, լրագրողների հետ զրույցում:
Իսրայելը, ի պատասխան Ասադի տապալման, հայտարարել էր, որ 1974 թվականի անվտանգության համաձայնագիրը Սիրիայի հետ խախտվել է, ընդլայնել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքների ծավալը և ուժեղացրել է օդային հարձակումները Սիրիայում:
ԱՄՆ-ը, որը սատարում է Սիրիայի նոր իշխանություններին, փորձել է միջնորդի դեր ստանձնել Սիրիայի և Իսրայելի միջև համաձայնագրի հասնելու գործընթացում: Ալ-Շարաան շեշտել է, որ ԱՄՆ-ը ճնշում չի գործադրել Սիրիայի վրա՝ Իսրայելի հետ գործարք կնքելու համար, այլ հանդես է եկել որպես միջնորդ:
Սիրիայի նախագահն ավելացրել է, որ Իսրայելի հետ հնարավոր համաձայնագիրը պետք է հարգի Սիրիայի օդային տարածքը, որը Իսրայելը բազմիցս խախտել է տարիներ շարունակ, ինչպես նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Նա նաև նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է վերահսկի ցանկացած համաձայնագիր:
Անվտանգության համաձայնագիրը կարող է հանգեցնել այլ համաձայնագրերի կնքման, ասել է Ալ-Շարաան, սակայն երկու երկրների միջև նորմալացման համաձայնագիրը ներկայումս օրակարգում չէ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վերջին ցամաքային ներխուժումը Սիրիա տեղի է ունեցել սեպտեմբերի կեսերին, երբ իսրայելցի զինվորները խուզարկություններ են իրականացրել Դերաայի հարավ-արևելքում գտնվող Սայսուն և Ջամլահ քաղաքներում: Սեպտեմբերի 17-ին Ալ-Շարաան հաստատել էր, որ Իսրայելի հետ բանակցությունները սկսվել են՝ 1973 թվականի Իսրայել-Սիրիա պատերազմից հետո կնքված 1974 թվականի համաձայնագիրը վերականգնելու փորձով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել