Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանին
Գրանցվել
Գրանցվել
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի նորանշանակ դեսպանին
10 ՀՈԿ 2025 12:07
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի նորանշանակ դեսպանին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի նորանշանակ դեսպանին

10 ՀՈԿ 2025 12:07
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել