Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Բաքու
22 ՀՈԿ 2025 10:42

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Բաքու
22 ՀՈԿ 2025 10:42
Թող իրենց, նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ։ Բայց կան հարցրեր, որ պետք է մինչ այդ քննարկենք։ Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Միաժամանակ, նշել է, թե ինչը կարող է խանգարող հանգամանք լինել կոնկրետ իր համար։
«Ոչ միայն անվտանգության հարցը, այլև Բաքվում պահվող անձանց հարցը։ Մի քիչ դժվար է մեզ համար գնալ այնտեղ, երբ միևնույն ժամանակ գիտես՝ պահվող անձինք կան»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Ինչո՞ւ է ասում պահվող անձ և ոչ գերի․ հարցին ի պատասխան Սիմոնյանը պարզաբանել է, որ պահվող անձանց շրջանակն ավելի լայն է և ներառում է ոչ միայն գերիներին, վստահեցրել է, որ «գերի» եզրույթը օգտագործելու հետ կապված խնդիր ինքը չունի։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել