Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի վարչապետի հետ քննարկել է տնտեսական կապերը
5 ՍԵՊ 2025 07:55

Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի վարչապետի հետ քննարկել է տնտեսական կապերը
5 ՍԵՊ 2025 07:55
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիեւի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ
յդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:
Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տն
սական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ:
Առանձնահատուկ կարեւորություն է տրվել երկու երկրների առեւտրաշրջանառությանը եւ զբոսաշրջությանը վերաբերող հարցերին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել