Շատ դրական, ջերմ հանդիպում է եղել․ Սիմոնյանը՝ Գաֆարովայի հետ հանդիպման մասին
22 ՀՈԿ 2025 10:31

Շատ դրական, ջերմ հանդիպում է եղել․ Սիմոնյանը՝ Գաֆարովայի հետ հանդիպման մասին
22 ՀՈԿ 2025 10:31
Բաքվում գտնվող հայ գերիների, պահվող անձանց մասին խոսակցությունը միշտ կար ոչ միայն Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, այլև հրապարակային մասով. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան։
«Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք։ Խոսքը չի գնում հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս այն մտքին ենք, որ հնարավորինս ամեն ինչ արագ պետք է արվի ու մեծ ծավալով։ Այդ հանդիպման կարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ ես տեսա` խաղաղությունը ոչ միայն մեր սրտերում էր, մեր ընկալման մեջ է, այլև ադրբեջանական կողմի մեջ էլ է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Ալեն Սիմոնյանը։
«Մի պահ Սահիբա Գաֆարովայի հետ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, որ ասում են՝ կարող է սենց բան լինել, ասեց հնարավոր չի, ասեց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, միջազգային պարտավորություն ենք վերցրել մեր վրա»-, նշել է ԱԺ նախագահը։
«Կա ընկալում, որ պետք է խորհրդարանները իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու և խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը: Շատ դրական, ջերմ հանդիում է եղել»,- հավելել է նա:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել