Գերիներ. 23 հաստատված գերի կա, բոլորը կվերադառնան
Բաքվում 23 հաստատված գերի կա, բոլորը վերադառնալու են․ Ալեն Սիմոնյան
26 ՆՈՅ 2025 11:18
Բաքվում 23 հաստատված գերի կա, բոլորը վերադառնալու են․ Ալեն Սիմոնյան

Բաքվում 23 հաստատված գերի կա, բոլորը վերադառնալու են․ Ալեն Սիմոնյան

26 ՆՈՅ 2025 11:18
Մենք ունեցել ենք մինչև 200 գերի։ Հիմա՝ այսօր, կա 23 հաստատված գերի։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը գալու է հասնի զրոյի, և բոլորը վերադառնալու են»,- նշել է ԱԺ նախագահը։
Հիշեցրել ու վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են աշխատանքները Բաքվի բանտերում պահվող բոլոր հայրենակիցների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ գործադրվող ջանքերը անպայման տալու են իրենց արդյունքը։ Սիմոնյանը հատուկ շեշտադրում է կատարել նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որոնք այսօր ևս գտնվում են ադրբեջանական բանտերում։ Ըստ պաշտոնյայի՝ վերադարձի գործընթացը վերաբերելու է բոլորին՝ առանց բացառության։
Նա ընդգծել է. «Վերադառնալու են նաև Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր գերեվարվել են և այսօր գտնվում են այնտեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է և անելու է, որպեսզի բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն»։
Խոսելով իր լավատեսության հիմքերի մասին՝ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ իր վստահությունը խարսխված է նախկինում կատարված աշխատանքի շոշափելի արդյունքների և ներկայումս տարվող գործընթացների վրա։ Նա մատնանշել է թվային տվյալների էական նվազումը որպես ապացույց այն բանի, որ իշխանության քայլերն արդյունավետ են։ Սիմոնյանը շեշտել է՝ գերիների վերադարձի հարցով զբաղվում են պետական բարձրագույն օղակները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար