Սիդնեյում շնաձկան հարձակուման հետևանքով տղամարդ է մահացել
6 ՍԵՊ 2025 08:00

Սիդնեյում շնաձկան հարձակուման հետևանքով տղամարդ է մահացել
6 ՍԵՊ 2025 08:00
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ Սիդնեյի լողափերից մեկում տղամարդ է մահացել՝ ենթադրաբար մեծ շնաձկան հարձակման հետևանքով:
Հայտարարության մեջ ոստիկանությունը նշել է, որ տղամարդուն առավոտյան ծովից ափ են հանել Լոնգ Ռիֆ լողափում, սակայն նա «մահացել է դեպքի վայրում»:
«Սերֆինգի տախտակի երկու մաս է հայտնաբերվել և ուղարկվել փորձաքննության», - ասվում է հայտարարությունում:
Շաբաթ օրվա միջադեպը հանգեցրել է Հյուսիսային լողափեր կոչվող հայտնի տարածքում մի շարք սահմանափակումների: Փակվել են բազմաթիվ լողափեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել