Սին, Պուտինը և Կիմը քննարկել են մինչև 150 տարի ապրելու հեռանկարը
4 ՍԵՊ 2025 11:49

Սին, Պուտինը և Կիմը քննարկել են մինչև 150 տարի ապրելու հեռանկարը
4 ՍԵՊ 2025 11:49
Սեպտեմբերի 3-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նկատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ զրույցի ժամանակ։
Նրանք քննարկել են մինչև 150 տարի ապրելու հնարավորությունը։ Զրույցը ձայնագրվել է միացված խոսափողով կարճ խոսակցության ընթացքում։
«Հիմա 70 տարեկան մարդիկ դեռ երիտասարդ են։ Մի քանի տարի հետո, բիոտեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, մարդու օրգանները կարող են անընդհատ փոխպատվաստվել, այնպես որ մարդիկ կդառնան ավելի ու ավելի երիտասարդ և նույնիսկ կարող են անմահանալ։ Կանխատեսումն այն է, որ այս դարում մարդիկ կկարողանան ապրել մինչև 150 տարի», - մեջբերում են առաջնորդների խոսքերը մի շարք լրատվամիջոցներ։
Ավելի ուշ Պուտինը լրագրողներին հաստատել է, որ Սի Ցզինպինի հետ քննարկել է մարդկանց կյանքի տևողության զգալի ավելացման հեռանկարները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել