Շվեդիայի եկեղեցին «քայլեց» քաղաքով
Գրանցվել
Գրանցվել
Շվեդիայում 113 տարեկան եկեղեցին «քայլել» է քաղաքի մի ծայրից մյուսը
20 ՕԳՍ 2025 14:48
Շվեդիայում 113 տարեկան եկեղեցին «քայլել» է քաղաքի մի ծայրից մյուսը

Շվեդիայում 113 տարեկան եկեղեցին «քայլել» է քաղաքի մի ծայրից մյուսը

20 ՕԳՍ 2025 14:48
Շվեդիայի ամենահյուսիսային քաղաքում՝ Կիրունայում, իրականացվում է եզակի նախագիծ. 1912 թվականին կառուցված եկեղեցու շենքը, որի բարձրությունը 35, լայնությունը՝ 40 մետր է, իսկ քաշը՝ 672 տոննա, ամբողջությամբ տեղափոխվել է քաղաքի մի ծայրից մյուսը՝ բեռնված հսկայական անիվավոր հարթակի վրա:
Ժամանակին այս եկեղեցին ճանաչվել է մինչև 1950 թվականը Շվեդիայում կառուցված ամենագեղեցիկ շենքը: 113-ամյա եկեղեցին տեղափոխելու անհրաժեշտությունը առաջացել է հանքարդյունաբերության ավելի քան մեկդարյա գործունեության հետևանքով առաջացած ճեղքվածքների պատճառով հողի նստման սպառնալիքից:
Կիրունան գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից 145 կմ հյուսիս:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել