Գազայի հարցով շուտով կարող է համաձայնագիր լինել. Թրամփ
27 ՍԵՊ 2025 13:22

Գազայի հարցով շուտով կարող է համաձայնագիր լինել. Թրամփ
27 ՍԵՊ 2025 13:22
Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում հայտնել է, որ արդյունավետ քննարկումներ է անցկացնում մերձավորարևելյան համայնքի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ:
«Ինտենսիվ բանակցություններ են արդեն չորս օր և կշարունակվեն, որքան անհրաժեշտ լինի վերջնական համաձայնագրի հասնելու համար: Տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավված են, Համասը և Իսրայելը քաջատեղյակ են այս քննարկումների մասին»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը և հավելել․«Պետք է վերադարձնենք պատանդներին և հասնենք մշտական խաղաղության»։
Այդ հարցում Թրամփի լավատեսությունը չի կիսում նրա մերձավոր դաշնակից Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը ՄԱԿ գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում նախազգուշացրել է, որ «դեռ չեն ավարտել»։ Իսրայելական ուժերը կշարունակեն գործողությունները Գազայում, որտեղ, Նեթանյահուի խոսքով, Համասի մնացորդները թաքնվում են և ցանկանում կրկնել հոկտեմբերի 7-ի գործողությունը:
Հիշեցնենք՝ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե մոտ ապագայում Գազայի հարցով կարող է համաձայնագիր կնքվել։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել էր, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի Արևմտյան ափը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել