Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը Մոսկվայում «համեմատել են ժամացույցները»
5 ՆՈՅ 2025 09:16

Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը Մոսկվայում «համեմատել են ժամացույցները»
5 ՆՈՅ 2025 09:16
Մոսկվայում նոյեմբերի 5-ին մեկնարկած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստի շրջանակում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպումներ է անցկացրել, որոնք դիտարկվում են որպես տարածաշրջանում կորցրած դիրքերը վերականգնելու Մոսկվայի փորձ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում նկատվող առաջընթացի ֆոնին։
Նախքան ընդհանուր նիստը Շոյգուն առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի իր պաշտոնակից Արմեն Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ Կովկասում իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում և անհրաժեշտ է պարբերաբար խորհրդակցել վերջին իրադարձությունների շուրջ։ «Մեզ համար կարևոր է ժամացույցները համեմատել։ Այն ամենը, ինչը վերաբերում է վերջին իրադարձություններին... պահանջում է մեր խորհրդակցությունները», - ասել է Շոյգուն։
Արմեն Գրիգորյանը «մանրամասներով կիսվելու» պատրաստակամություն է հայտնել։
Ավելի ուշ, արդեն ԱԽ քարտուղարների ընդհանուր նիստում ելույթ ունենալիս, Սերգեյ Շոյգուն ավելի լավատեսական գնահատական է տվել։ Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավվում է։ Որպես խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևոր գործոն՝ նա առանձնացրել է «3+3» ձևաչափի աշխատանքի վերսկսումը։ «3+3 հարթակի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար», - ասել է Շոյգուն։
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի պաշտոնական օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԱՊՀ-ին սպառնացող վտանգները և Արևմուտքի «գաղափարախոսական էքսպանսիային» հակազդելը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել