Լուսանը Շիրակից տեղափոխվել է Երևան
Գրանցվել
Գրանցվել
Շիրակի մարզում հայտնաբերված լուսանին տեղափոխել են Երևան
10 ՆՈՅ 2025 09:39
Շիրակի մարզում հայտնաբերված լուսանին տեղափոխել են Երևան

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանին տեղափոխել են Երևան

10 ՆՈՅ 2025 09:39
Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է մայրաքաղաք։ Գործընթացը գտնվել է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնել է ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանը, իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ «կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով»։
Գործընթացում ներգրավված են եղել համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների մասնագետներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կենդանին արդեն Երևանում է` համապատասխան կենտրոնում։ Այդ մասին հայտնել է նախարարության խոսնակը՝ շնորհակալություն հայտնելով հանրությանը ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել