Շիրակի ՀՔԲ պաշտոնյայի գործը՝ 1.1 մլն դրամի չարաշահում
Գրանցվել
Գրանցվել
Շիրակի ՀՔԲ պաշտոնյան քրգործի մեջ է՝ 1.1 մլն դրամի չարաշահման համար
14 ՀՈԿ 2025 13:57
Շիրակի ՀՔԲ պաշտոնյան քրգործի մեջ է՝ 1.1 մլն դրամի չարաշահման համար

Շիրակի ՀՔԲ պաշտոնյան քրգործի մեջ է՝ 1.1 մլն դրամի չարաշահման համար

14 ՀՈԿ 2025 13:57
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժնի գլխավոր մասնագետը, կատարելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործառույթներ, մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունները կատարել է համապատասխան վճարումները պետական հաշվեհամարին կատարված չլինելու պայմաններում։
Պարզվել է նաև, որ նա մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների համար սահմանված պետական վճարումների գումարները ստացել է քաղաքացիներից, սակայն դրանք կա՛մ չի փոխանցել պետական հաշվեհամարին, կա՛մ փոխանցել է մասնակի։
Գլխավոր մասնագետի ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում է նախաքննություն։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է համակարգի ներսում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտումը և հրապարակայնության ապահովումը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել