Շենգավիթի նախկին թաղապետը դուրս է եկել ՔՊ-ից
14 ՀՈԿ 2025 06:46

Շենգավիթի նախկին թաղապետը դուրս է եկել ՔՊ-ից
14 ՀՈԿ 2025 06:46
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ մասին նա հայտնել է սոցցանցում` նշելով, որ վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել է Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 10-ին, իսկ հունիսի 11-ին նա կալանավորվել էր։ Ավելի ուշ՝ խափանման միջոցը փոխվել է․ նախկին թաղապետը ենթարկվել է տնային կալանքի։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել