Շախմատի Աշխարհի գավաթ. հայ գրոսմայստերները ոչ-ոքի խաղացին
5 ՆՈՅ 2025 06:37

Շախմատի Աշխարհի գավաթ. հայ գրոսմայստերները ոչ-ոքի խաղացին
5 ՆՈՅ 2025 06:37
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղերում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Արոնյանը այս մրցափուլում սպիտակ խաղաքարերով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշին։ Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի հետ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել