Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա
25 ՕԳՍ 2025 05:23

Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա
25 ՕԳՍ 2025 05:23
Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա։ Այդ մասին հայտարարություն են տարածել «Կոկա կոլա ֆեստի» կազմակերպիչները ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ խոստանալով շոտով հայտնել նոր արտիստների անունները։
Միաժամանակ, կազմակերպիչները հայտնում են, որ ցանկության դեպքում արդեն գնված տոմսերը ենթակա են վերադարձի։
Հիշեցնենք, որ իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան հրավիրվել է հանդես գալու օգոստոսի 30-ին Հայաստանում նախատեսված «Կոկա կոլա ֆեստին»։
Այս լուրը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցցանցերում։ Շատ օգտատերեր, բլոգերներ գրառումներ են կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։ Շատերը նշում էին՝ ոչ միայն կբոյկոտեն փառատոնը, այլև առհասարակ արտադրանքը, եթե ելույթը չչեղարկվի։ Բողոքների պատճառն այն է, որ երգչուհին իր տեսահոլովակներում ծաղրում է քրիստոնեական խորհրդանիշները։
Տեղեկացնենք, որ 38-ամյա Սևդալիզան ունի իրանական, ադրբեջանական և ռուսական արմատներ։ Ծնվել է Թեհրանում, սակայն 5 տարեկանից ընտանիքի հետ ապրում է Նիդեռլանդներում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել