Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողում. առաջարկ
Գրանցվել
Գրանցվել
Առաջարկվում է Սևանա լճից բաց թողնել լրացուցիչ 30 մլն խմ ջուր
12 ՍԵՊ 2025 15:14
Առաջարկվում է Սևանա լճից բաց թողնել լրացուցիչ 30 մլն խմ ջուր

Առաջարկվում է Սևանա լճից բաց թողնել լրացուցիչ 30 մլն խմ ջուր

12 ՍԵՊ 2025 15:14
Սեպտեմբերի 12-ին, սեպտեմբերի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:
Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունից։ Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի տեղեկացմամբ, առաջարկվում է փոխել օրենքով սահմանված՝ ոռոգման նպատակով Սեւանա լճից 2025 թվականի բացթողման 170 մլն խորանարդ մետր չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 200 մլն:
Նախարարի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է տեւական շոգ եւ չոր եղանակային պայմաններով:
Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ նշված դեֆիցիտը մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար հրատապ է եւ անհրաժեշտ է լրացնել Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել