Դավիթ Համբարձումյանի դատավճիռը քաղաքական հետապնդում է․ Սերժ Սարգսյան
29 ՀՈԿ 2025 07:22

Դավիթ Համբարձումյանի դատավճիռը քաղաքական հետապնդում է․ Սերժ Սարգսյան
29 ՀՈԿ 2025 07:22
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը՝ այն որակելով քաղաքական հետապնդում։ 
«Մենք այդ առիթով հայտարարություն ենք տարածել, որ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել Դավիթի կողմից հանցավոր գործողության հետ», - ասել է Սարգսյանը։
Նա նաև ընդգծել է, որ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է աննախադեպ երկար պատժաժամկետ։ 
«Այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»,- նշել է 3-րդ նախագահը՝ ենթադրելով, որ դատավճիռը կայացվել է նման հաշվարկով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել