Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան
12 ՍԵՊ 2025 07:05

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան
12 ՍԵՊ 2025 07:05
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին»,- նշեց Բադալյանը:
Ավելի վաղ Հայաստան այցի և հավանական օրակարգի մասին արդեն հայտարարել է նաև Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Քըլըչը։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին՝ ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության քննարկման կարևորությունը։ Նա հատուկ անդրադարձել է նաև տարածաշրջանային երթուղիներին, որոնք անցնելու են Հայաստանով։
«Հույս ունեմ, որ կարճաժամկետ հեռանկարում մենք կկարողանանք բացել այս գիծը և այդպիսով նպաստել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանների, ինչպիսիք են Իգդիրը և Կարսը, տնտեսության զարգացմանը», - ասել է Քըլըչը։
Նա նաև նշել է, որ հայկական կողմը «ջերմորեն է վերաբերվում» նախաձեռնությանը և պատրաստակամություն է հայտնել սահմանի բացման համար։ Սակայն ընդգծել է, որ մի շարք ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է լուծել տեխնիկական հարցեր։
Թուրքիայի ներկայացուցիչն անոնսավորել էր, որ անցնելու է հայ-թուրքական անցակետով, սակայն հանդիպումները կայանալու են Երևանում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել