Սերբիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
6 ՍԵՊ 2025 08:11

Սերբիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
6 ՍԵՊ 2025 08:11
Սերբիայի ոստիկանությունը Նովի Սադի համալսարանի տարածքում լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է օգտագործել՝ ցրելու ցուցարարներին, որոնք պահանջում էին արտահերթ ընտրություններ։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Ցուցարարների նպատակն է տապալել նախագահ Ալեքսանդր Վուչիչին և նրա կառավարող Սերբիայի առաջադիմական կուսակցությունը (SNS):
Ուշ երեկոյան ելույթում Վուչիչը հայտարարել է, որ վիրավորվել է 11 ոստիկան:
Տեղեկություններ չկան, թե քանի ցուցարար է վիրավորվել:
Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ փիլիսոփայության ֆակուլտետի դիմաց և նրանց ուղղությամբ վառվող նյութեր նետել, ոստիկանությունն էլ իր հերթին արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարներին հեռացնելու համար:
«Մենք թույլ չենք տա պետական ինստիտուտների ոչնչացում, - լրագրողներին ասել է Վուչիչը և հավելել,- Սերբիան ուժեղ և պատասխանատու պետություն է»:
Նա մեղադրել է օտարերկրյա անվտանգության ծառայություններին Սերբիայում հակակառավարական ցուցարարների հետևում կանգնելու մեջ և հայտարարել, որ իր կողմնակիցները կիրակի օրը հանրահավաքներ կանցկացնեն Սերբիայի քաղաքներում:
Հիշեցնենք, որ Սերբիայում ցույցերը բռնկվել են անցյալ նոյեմբերին, Նովի Սադի երկաթուղային կայարանի վերանորոգված տանիքի փլուզման հետևանքով 16 մարդու մահվան պատճառով: Բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ էին մինչև օգոստոսի 13-ը, երբ տասնյակ ոստիկաններ և քաղաքացիներ վիրավորվեցին բախումների ժամանակ:
Ցուցարարները Նովի Սադի երկաթուղային կայարանի աղետի համար մեղադրում են իշխանություններին և պահանջում են արտահերթ ընտրություններ՝ հույս ունենալով տապալել Վուչիչին և նրա կուսակցությունը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել