Սեպտեմբերյան ագրեսիա. 3 տարի անց
Գրանցվել
Գրանցվել
Սեպտեմբերյան ագրեսիայից անցել է 3 տարի
13 ՍԵՊ 2025 08:21
Սեպտեմբերյան ագրեսիայից անցել է 3 տարի

Սեպտեմբերյան ագրեսիայից անցել է 3 տարի

13 ՍԵՊ 2025 08:21
Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից 3 տարի է անցել։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա ցուցաբերեց, ինչի հետևանքով հայկական կողմը 224 զոհ է ունեցել։ Այդ ընթացքում ադրբեջանական բանակը հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ Ռազմական ագրեսիայի արդյունքում հակառակորդը դիրքային առաջխաղացում ունեցավ Ջերմուկի, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղություններում։ Արդեն երեք տարի է՝ ադրբեջանական զորքերը դեռ օկուպացված տարածքներից դուրս չեն եկել։ ՀՀ իշխանությունները ձեռնպահ են մնում նրանց դեմ մարտական գործողություններից, իսկ այդ թեմայով հնչող հարցերին ի պատասխան՝ հավաստիացնում են, որ սահմանազատումից հետո ադրբեջանցիները իրենք են դուրս գալու օկուպացրած տարածքներից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել