Շարունակվում են Ծափաթաղում կորած 3-ամյա երեխայի որոնումները
29 ՀՈԿ 2025 06:44

Շարունակվում են Ծափաթաղում կորած 3-ամյա երեխայի որոնումները
29 ՀՈԿ 2025 06:44
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության 100 և Փրկարար ծառայության 212 ծառայող։ 
Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում են 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ 
ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, խոստանում, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել