ՇՀԿ-ն ընդունեց Տյանցզինի հռչակագիրը
Գրանցվել
Գրանցվել
ՇՀԿ անդամները ընդունեցին Տյանցզինի հռչակագիրը
1 ՍԵՊ 2025 08:21
ՇՀԿ անդամները ընդունեցին Տյանցզինի հռչակագիրը

ՇՀԿ անդամները ընդունեցին Տյանցզինի հռչակագիրը

1 ՍԵՊ 2025 08:21
ՇՀԿ-ի անդամ երկրները ընդունել են Տյանցզինի հռչակագիրը: Ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները՝
▪️ Դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի դեմ՝ ընդգծելով ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքի վնասման անթույլատրելիությունը:
▪️ Դատապարտել են ահաբեկչությունը և ընդգծել երկակի ստանդարտների անընդունելիությունը դրա դեմ պայքարում:
▪️ Հայտնել են Աֆղանստանում խաղաղություն և զարգացում ապահովելու միջազգային հանրության ջանքերին աջակցելու պատրաստակամություն:
▪️ Հայտնել են համատեղ աշխատելու պատրաստակամություն՝ կապված արհեստական բանականության հետ առնչվող անվտանգության ռիսկերի կանխարգելման հետ:
▪️ Հանդես են եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթների խստիվ պահպանման օգտին:
▪️ Հայտնել են ռազմական ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն:
▪️ ՇՀԿ-ն հանդես է եկել բոլոր պետությունների՝ ինտերնետը կարգավորելու և ազգային սեգմենտում այն կառավարելու սուվերեն իրավունքի օգտին:
▪️ Հանդես են եկել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության օգտին:
▪️ Հանդես են եկել տիեզերական տարածքը ցանկացած զենքից զերծ պահելու օգտին:
▪️ Դեմ են արտահայտվել «եվրոպական եռյակի»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնությանը՝ նշելով դրա անօրինականությունը:
▪️ ՇՀԿ-ի նախագահությունը փոխանցվում է Ղրղզստանին:
▪️ ՇՀԴ-ն որոշել է միավորել «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել