Կեղծ էջ WhatsApp-ում՝ ՍԱՏՄ ղեկավարի անունից
Գրանցվել
Գրանցվել
ՍԱՏՄ ղեկավարի անունից կեղծ էջ է բացվել WhatsApp-ում
18 ՀՈԿ 2025 10:39
ՍԱՏՄ ղեկավարի անունից կեղծ էջ է բացվել WhatsApp-ում

ՍԱՏՄ ղեկավարի անունից կեղծ էջ է բացվել WhatsApp-ում

18 ՀՈԿ 2025 10:39
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:
Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները:
Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով, չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության»,- նշված է հայտարարության մեջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել