Սարկոզին բանտում սնվում է միայն յոգուրտներով
Գրանցվել
Գրանցվել
Սարկոզին հրաժարվում է բանտային կերակուրից՝ սնվում է միայն յոգուրտներով
6 ՆՈՅ 2025 16:26
Սարկոզին հրաժարվում է բանտային կերակուրից՝ սնվում է միայն յոգուրտներով

Սարկոզին հրաժարվում է բանտային կերակուրից՝ սնվում է միայն յոգուրտներով

6 ՆՈՅ 2025 16:26
Փարիզի «Սանտե» բանտում կալանավորված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հրաժարվում է բանտային կերակուր ուտել՝ սնվելով միայն յոգուրտներով, իսկ ինքնուրույն բոլորովին չի կարողանում պատրաստել, թեև բանտում նման հնարավորություն կա։
«Պուանտ» պարբերականը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մերձավորներին, հայտնում է, որ գիտակցելով իր հանդեպ բազմաթիվ բանտակիցների թշնամական վերաբերմունքը, նա հրաժարվում է դիպչել ցանկացած ուտելիքի, որը բերում են իր խուց։ Վախենում է, որ ինչ-որ մեկը կարող էր թքել նրա կերակրի մեջ կամ թունավորել...
Հոկտեմբերի 21-ից՝ իր կալանավորման պահից ի վեր Նիկոլա Սարկոզին բացառապես յոգուրտներով է սնվում։ Նախկին նախագահի հարազատներից մեկն ասել է, որ նա նույնիսկ ձու եփել չգիտի և սկզբունքորեն չի անում դա։
Հիշեցնենք, որ Սարկոզին «Սանտե» բանտում է։ Նա բանտային պատիժ է կրում 5 տարի ժամկետով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել