Սարկոզին ազատ է արձակվել. բանտի փոխարեն՝ էլեկտրոնային ապարանջան
10 ՆՈՅ 2025 15:33

Սարկոզին ազատ է արձակվել. բանտի փոխարեն՝ էլեկտրոնային ապարանջան
10 ՆՈՅ 2025 15:33
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 20 օր անազատության մեջ անցկացնելուց հետո լքել է Փարիզի Սանտե բանտը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նա բանտի տարածքից դուրս է եկել ավտոմեքենայով՝ ոստիկանական մոտոցիկլետների ուղեկցությամբ։
Նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման համար դատապարտված Սարկոզին այժմ պարտավոր է ոտքին կրել էլեկտրոնային ապարանջան։ Բացի այդ, նախկին նախագահին արգելված է որևէ կերպ շփվել իր գործով անցնող մյուս մեղադրյալների և վկաների հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել