Ռազմական բյուջե. Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ
Գրանցվել
Գրանցվել
Չենք կարող հասնել Ադրբեջանի ռազմական բյուջեին․ ՊՆ փոխնախարար
5 ՍԵՊ 2025 13:35
Չենք կարող հասնել Ադրբեջանի ռազմական բյուջեին․ ՊՆ փոխնախարար

Չենք կարող հասնել Ադրբեջանի ռազմական բյուջեին․ ՊՆ փոխնախարար

5 ՍԵՊ 2025 13:35
ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, ի պատասխան լրագրողների հարցերի, նշել է, թե ինքը տեղյակ չէ՝ արդյոք նվազելու է ՊՆ-ին հատկացվելիք գումարը 2026 թվականին։
«Միջնաժամկետ ծրագրերով ինչ ունենք հաստատված ու պլանավորված իրականացնում ենք, այդ նույն ծախսերը իրականացնելու ենք։ Բյուջեն դեկտեմբեր ամսին է հաստատվելու Ազգային ժողովում, կարծում եմ այդ ժամանակ որ հաստատվի, ավելի հստակ կլինի, բայց մոտեցումը այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ինչ ունենք հաստատված, այդ նույն գումարը լինելու է հաջորդ տարի»,- նշել է Սարգսյանը։
Լրագրողների հիշեցմանը, որ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ Հայաստանը չի ավելացնում ՊՆ ծախսերը՝ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն։
«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- լրագրողի դիտարկմանը հակադարձել է Պաշտպանության փոխնախարարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել