Պետությունը պարտավոր է հոգալ յուրաքանչյուր երեխայի ծախսերը. Սամվել Կարապետյան
15 ՍԵՊ 2025 05:58

Պետությունը պարտավոր է հոգալ յուրաքանչյուր երեխայի ծախսերը. Սամվել Կարապետյան
15 ՍԵՊ 2025 05:58
Հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Քրեակատարողական հիմնարկից հերթական ուղերձում իր նախաձեռնած շարժման առաջնահերթությունների մասին է խոսել Սամվել Կարապետյանը։
Նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու բազմազավակության խթանմանը։
«Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանքիների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։ Նախ, մեր երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սննկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը»,- գրել է Կարապետյանը՝ նշելով, որ համալիր ծրագրեր են նախատեսվում նաև տարեցների խնամքի և նրանց առողջության պահպանման ուղղությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել