Սամվել Կարապետյանը՝ ուղերձ կալանավայրից
Գրանցվել
Գրանցվել
Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից
8 ՍԵՊ 2025 05:57
Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից

Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից

8 ՍԵՊ 2025 05:57
Գործարար Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել կալանավայրից.
«Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ առկա է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ հատկապես շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիվ աշխատանքով:
Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»:
Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է լինեն ներկայացված Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճ ու նոր պայմաններ:
Վստահ եմ, որ այս և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանքը բոլորի համար,- գրել է Սամվել Կարապետյանն ու խոստացել,- անելու ենք՝ մեր ձևով»,-նշված է նամակում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել