Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր. Սամվել Կարապետյան
30 ՀՈՒՆ 2025 07:24

Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր. Սամվել Կարապետյան
30 ՀՈՒՆ 2025 07:24
Սամվել Կարապետյանը հերթական հայտարարությունն է արել պաշտպանության խորհրդի միջոցով.
«Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու: Դրանով այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը: Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր:
Ներկա իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել՝ փոխարենն աղբ լցնելով հանրային խոսքի հարթակներում: Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ Հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը։
Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկրիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում, և հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է»,- մասնավորապես գրել է Կարապետյանը:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել