Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16 ՀՈՒԼ 2025 07:26

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16 ՀՈՒԼ 2025 07:26
Գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։
Ըստ այդմ, «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը), 296-րդ 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը)»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը հունիսի 18-ին բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել