Ս.Կարապետյանը՝ եկեղեցու դեմ հարձակումների մասին
Գրանցվել
Գրանցվել
Ս.Կարապետյան․ «Ոչ ոքի մտքով չպետք է անցնի նոր հարձակում գործել Եկեղեցու դեմ
29 ՍԵՊ 2025 06:07
Ս.Կարապետյան․ «Ոչ ոքի մտքով չպետք է անցնի նոր հարձակում գործել Եկեղեցու դեմ

Ս.Կարապետյան․ «Ոչ ոքի մտքով չպետք է անցնի նոր հարձակում գործել Եկեղեցու դեմ

29 ՍԵՊ 2025 06:07
Գործարար Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Ուղերձի հիմնական մասը պետություն-եկեղեցի հարաբերություններին է վերաբերում։ Տեղեկացրել է, որ «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը և պատմել է, թե առաջնային ի՞նչ խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։
«Նախ, պետք է անել հնարավորը պետություն-եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։

Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժոմը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել»,- մասնավորապես գրել է Սամվել Կարապետյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել